Դեկտեմբերի 9-ի աստղագուշակ

 

Խոյ

Այսօր ձեզ մի փոքր ընկճված կզգաք, դրանից դուրս գալու համար կա լուծում, զբաղվեք մաքրությամբ, դատարկեք դարակները, դասավորեք, ազատվեք հնից:

Ցուլ

Աշխատավայրում ամեն ինչ շատ բարդ է, դուք շատ եք աշխատում, բայց արդյունք չեք տեսնում, ժամանակն է առաջ գնալու մասին մտածել:

Երկվորյակ

Փորձեք այսուհետ ավելի լուրջ մոտենալ ձեր պարտականություններին, դուք սովոր եք ուրիշների հետ կիսել դրանք:

Խեցգետին

Ձեր շրջապատում կա մեկը, որը ձեզ թաքուն սիրահարված է, նա միշտ ձեր կողքին է, ձեզ օգնում է, բայց դուք դեռ նրան չեք նկատում:

Առյուծ

Այսօր դուք խելացի խորհրդատուի կարիք կունենաք, դուք ինքներդ էլ լավ եք գլուխ հանում բարդ հարցերից, բայց ևս մի խելոք խորհուրդը ձեզ չի խանգարի:

Կույս

Լարված աշխատանքային օր է սպասվում: Ձեր աշխատասիրությունից է կախված ձեր հետագա առաջընթացը:

Կշեռք

Հնարավոր է թեթևակի վիճաբանություն կոլեգաների հետ, բայց մի նեղսրտեք, բոլորի հետ էլ պատահում է, իսկ ահա երեկոյան ռոմանտիկ ընթրիքը ձեր տրամադրությունը ամբողջովին կփոխի:

Կարիճ

Շատ լավ ժամանակ է վատ սովորություններին վերջ տալու համար, խոսքը ծխելու կամ օրինակ խմելու մասին չէ միայն, վատ է, երբ դուք վերջերս շատ եք կոպտում դիմացինին կամ ագրեսիվ եք:

Աղեղնավոր

Դուք այսօր բարոյական աջակցության կարիք կունենաք, այդ հարցում կա մեկը, ով լավագույնս կաջակցի:

Այծեղջյուր

Այսօր փորձեք հնարավորինս ակտիվ, շփվող լինել: Նախաձեռնությունը ամեն հարցում ձեր ձեռքը վերցրեք, դա միայն ձեր օգտին է:

Ջրհոս

Փորձեք օտար աչքերից թաքցնել ձեր իրական զգացմունքներն ու ապրումները: Ամեն մեկի առաջ ձեր հոգին մի բացեք:

Ձկներ

Թույլ մի տվեք, որ ուրիշները կառավարեն ձեր միտքը, դուք բավական կամային եք և ուժեղ, ինքներդ էլ կարող եք ձեր հարցերը լուծել

Comments (0)
Add Comment