Հայաստանում կառուցվում է հայ-իտալական համատեղ գործարան: Իտալական հայտնի բրենդների պատվերով վերնահագուստ՝ բաճկոն եւ վերարկու կկարեն, գործարանը կառուցվում է գործընկեր իտալացիների առաջարկած տարբերակով:
Հայկական կողմը գործարանի ֆինանսական մասն է ապահովում, վճարում է՝ շինության ծախսերի համար, մոտ 15 մլն եվրո ներդրում, իտալացիներն էլ համապատասխան սարքավորումներով կապահովեն:
Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը այցելել է կառուցվող գործարան, հայ-իտալական տեքստիլի գործարանի շինհրապարակում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին:
2019-ի հունիսիսց արդեն կսկսեն ընդունել աշխատակիցների, որոնք նախ վերապատրաստում կանցնեն:
Երեք տարվա ընթացքում կստեղծվի մոտ 3000 աշխատատեղ՝ 120-150 հազար դրամ աշխատավարձով:
Մալաթիա-Սեբաստիա շրջանում գործարանն իր դռները կբացի 2019-ի գարնանը:
Մանրամասները՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում ներկայացրած տեսանյութո