Սիլվեսթեր Ստալլոնեն հայտնել է, որ «Ռեմբո-5» ի նկարահանումներն ավարտվել են: Նա սոցցանցի իր էջում հոլովակ է տեղադրել, որում ներկայացված են դրվագներ՝ նկարահանումների վերջին օրվանից:
Սթալլոնեն նոր ֆիլմի գլխավոր դերակատարն է, սցենարի հեղինակն ու պրոդյուսերը: Ֆիլմը հռչակավոր հերոս Ռեմբոյի մասին է, ով կյանքի մնացած մասը որոշում է անցկացնել իր ընտանիքին պատկանող ֆերմայում ու հանգիստ կյանք վարել, սակայն ստիպված է լինում պայքարել հանցագործների հետ, որոնք գողանում են կանանց ու նրանց սեքսուալ ստրկության տանում:
Թե երբ է ցուցադրվելու նոր ֆիլմը, դեռևս հայտնի չէ: Սպասվում է, որ այն էկրաններ կբարձրանա 2019 թվականին: