Միլանում կայացել է Pirelli օրացույցի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Ջիջի Հադիդը, Հոլլի Բերրին, Լետիցիա Կաստան: Նրանք, ինչպես միշտ, հիասքանչ տեսք են ունեցել:
23-ամյա Ջիջի Հադիդը միջոցառմանը սև մետաքսից զգեստով է եղել ու թանկարժեք զարդեր է կրել: Հոլլի Բերրին նախընտրել է Aadnevikի հավաքածուից վարդագույն երեկոյան զգեստը, իսկ Լետիցիա Կաստան մոխրագույն երկար զգեստով է եղել: