Մեկ շաբաթից ավելի ձգվող հարսանեկան տոնակատարությունից հետո Պրիանկա Չոպրան ու Նիկ Ջոնասը առաջին անգամ երևացել են հանրությանը: Նրանց լուսանկարել են պապարացիները՝ Ջոդհպուրի օդանավակայանում: Ամուսինները պատրաստվել են Դելի մեկնել:
Համացանցում հայտնված լուսանկարներում Պրիանկան ազգային հագուստով է. փիրուզագույն սարիով, որը գեղեցիկ զարդանախշեր ունի: Նիկ Ջոնասը պրակտիկ շագանակագույն բաճկոնով ու տաբատով է, սպորտային կոշիկներով: Նորապսակներն ամուսնական գեղեցիկ մատանիներ են կրում ու երջանիկ տեսք ունեն: