Նոր սերնդի IQOS 3-ի վաճառքն արդեն մեկնարկել է Հայաստանում

Ֆիլիպ Մորրիս ընկերության կողմից ներկայացված IQOS սարքի նոր սերնդի IQOS 3 և IQOS 3 Multi կատարելագործված տարբերակներն արդեն հասանելի են հայաստանյան շուկայում։ Ըստ տարածված տեղեկատվության` դեկտեմբերի 8-ին, Դալմա Գարդեն Մոլում տեղակայված IQOS բուտիկում, գնորդներին սպասվում են հաճելի անակնկալներ:

 

Սարքը ստացել է նոր դիզայն, կատարելագործված էրգոնոմիկա, ավելի հզոր մարտկոց, USB Type-C բնիկ և ավելի մեծ հնարավորություններ՝ աքսեսուարներով ձևավորման համար։ Արդեն չկան կափարիչը եւ փոքրիկ կոճակը. դրանք փոխարինվել են շատ ավելի հուսալի մեխանիզմով։ Ժամանակակից և պարզեցված տեսք, նոր գույներ և համադրություններ. այժմ IQOS 3-ում կլինեն մի քանի շարժական մասեր, որոնք, ըստ ցանկության, կարելի է փոխարինել այլ գույներով։ Բռնիչն էլ արդեն ունի անկյունագծով կտրած կափարիչ, ինչպես նաև 15%-ով ավելի արագ է լիցքավորվում։ Մարտկոցի պիտանիությունը հասցվել է 14,600 օգտագործման։ Եվ, ինչպես նշվել է Մոսկվայում կայացած շնորհանդեսի ժամանակ, այժմ այն աշխատում է նաեւ 0-50 աստիճան ցրտին (նախորդ տարբերակը շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ոչ միշտ էր աշխատում)։

 

Ինչ վերաբերում է IQOS 3 Multi-ին, իրականում դա կրկնակի մեծացված բռնիչ է, որին պետք չէ լիցքավորման սարք՝ «ինքնուրույն» է աշխատում։ Դրա լիցքը բավարար է 10 անընդմեջ օգտագործման համար։

Նրանց համար, ովքեր չեն լսել այս պրոդուկտի մասին, նշենք, որ IQOS-ը սիգարետի այլընտրանքային պրոդուկտ է: Տեխնոլոգիայի առավելությունը կայանում է նրանում, որ այն տաքացնում է թութունը մինչև նիկոտինի գոլորշիացման համար բավարար ջերմաստիճան, այլ ոչ թե այրում այն, ինչը հնարավորություն է տալիս կրճատելու վնասակար նյութերի արտանետումը մինչև 90 տոկոսով։

 

Աղբյուրը ՝ Lurer.com

Comments (0)
Add Comment