Դուբայում բացվել է առաջին լողացող սուպերմարկետը։ Այնտեղից կարելի է ձեռք բերել սառը ըմպելիքներ, անձնական հիգիենայի, մաշկի խնամքի պարագաներ, պաղպաղակ, դեղորայք և մթերքներ։ Այդ մասին հայտնում է «Arabian Business»-ը։
Խանութի հիմնական հաճախորդները պետք է լինեն նավավարներն ու զբոսաշրջիկները։ Սուպերմարկետում ներկայացված է շուրջ 300 անուն ապրանք։
Գնումներ իրականացնելու համար, գնորդը պետք է լողա դեպի խանութ, կատարի իր պատվերը հատուկ պատուհանի մոտ, կատարի վճարումը, այնուհետև վերցնի փաթեթավորված ապրանքը։ Նավերի ուղևորների համար, ովքեր չեն կարող մոտենալ սուպերմարկետին, կա հեռախոսային գիծ, որի միջոցով կարող են կատարել պատվերներ։
Աղբյուրը ՝ Vesti.am