37-ամյա հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վերջերս որոշել էր զբաղվել նաև նորաձևությամբ, իսկ օրեր առաջ նա թողարկել է հագուստի իր հավաքածուն: Նմուշներից մեկը Սերենան անձամբ է ցուցադրել : Նա պոդիում է բարձրացել սպիտակ մինիզգեստով:
Մարմինը գրկող գեղեցիկ զգեստի հետ նա նախընտրել է Nikeի սպորտային կոշիկներ հագնել, իսկ գոտկատեղին մորթե փոքրիկ պայուսակ է ամրացրել : Սերենան երջանիկ ու գոհ տեսք է ունեցել: