Միհրան Հարությունյանի մրցակիցը հայտնի է

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը դեկտեմբերի 14-ին MMA-ում երկրորդ մենամարտը կանցկացնի: 29-ամյա մարզիկը կմասնակցի Ռուսաստանի Սամարա քաղաքում կայանալիք «Битва на Волге» մրցաշարին: Նրա մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ 25-ամյա Եվգենի Պերեպեչինը, ով անցկացրել է 3 մենամարտ և բոլորն էլ ավարտել հաղթանակով:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով Իրանի ներկայացուցիչ Ալի Յուսեֆիին:

Comments (0)
Add Comment