Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» մասին:
«Ես հիասթափված չեմ: Շատ հպարտ եմ, որ աշխարհի չեմպիոն եմ և եղել եմ թեկնածուների թվում: Հուսով եմ, որ ապագայում Մոդրիչի տեղում կլինի իմ ակումբի կամ հավաքականի թիմակիցներից ինչ-որ մեկը:
«Անցյալ տարի ես հաղթեցի Եվրոպա լիգայում և աշխարհի առաջնությունում: Էլ ի՞նչ պետք է անեի, որպեսզի ստանայի այդ մրցանակը: Չեմ հասկանում» ,- Գրիզմանի խոսքերն է մեջբերումն Goal.com-ը:
Աղբյուրը ՝ Panarama.am SPORT