Victoria’s Secretի «հրեշտակները»՝ Էլզա Հոսկը, Վիննի Հարլոուն, Ստելլա Մաքսվելլը և մի քանի այլ մոդելներ, մասնակցել են Victoria’s Secret Viewing Party միջոցառմանը: Բոլոր մոդելները հրաշալի տեսք են ունեցել . յուրահատուկ հագուստներն ավելի են ընդգծել նրանց գեղեցիկ կազմվածքը:
Ստելլա Մաքսվելլը, ի տարբերություն իր ընկերուհիների, որոնք մինիզեստներով են եղել, նախընտրել է սպիտակ տաբատն ու կոստյումը, որը նրան էլեգանտ ոճ է հաղորդել:
Մոդելները լուսանկարվել են կարմիր գորգի վրա: Նրանց լուսանկարները մեծ տարածում են գտել համացանցում, երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել «հրեշտակներին»:
Աղբյուրը ՝ Life Panarama.am