Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆինլանդիայի Ռուկա քաղաքում անցկացվող դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում 19 ամյա Միքայել Միքայելյանը 15կմ ազատ ոճի մրցատարածությունում 7 պետությունների 80 մարզիկների հետ պայքարում մինչև 20 տարեկանների մրցապայքարում գրավեց 1-ին տեղը (ընդհանուր հաշվարկում 7-րդ տեղ), վաստակելով 70,94 վարկանիշային միավոր: Հայաստանի մյուս մարզիկներից Թադևոս Պողոսյանը 21-ն էր` 93,25 վարկանիշային միավորով, իսկ Արման Մատինյանը 63-ն էր՝ 164,12 վարկանիշային միավորով: Կատյա Գալստյանը 10կմ ազատ ոճի մրցատարածությունում 45 մասնակցից 17-ն էր՝ 125,25 միավորով:

Comments (0)
Add Comment