ԱՄՆ-ում առնվազն 25 մարդ է տուժել տորնադոյի հետևանքով

ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգում առնվազն 25 մարդ Է տուժել, 100-ից ոչ պակաս շենք քանդվել տոռնադոյի հետեւանքով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Weather Channel հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝տարերային աղետը նահանգի կենտրոնական մասում ավերածություններ Է գործել Թեյլորվիլ քաղաքում, քաղաքի դպրոցները դեկտեմբերի 3-ին փակ կլինեն:

Նշվում Է տոռնադոյի 22 դեպքերի մասին նահանգի կենտրոնական եւ հարավային մասերում:

Դեկտեմբերի 1-ին նահանգի իշխանությունները հայտարարել Էին տոռնադոյի նախազգուշացում, որն այնուհետեւ բարձրացրել են մինչեւ արտակարգ դրություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

o

Comments (0)
Add Comment