Ռոնալդուն արհամարհում է ֆուտբոլային աշխարհին

Դեկտեմբերի 3-ին Փարիզում տեղի կունենա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը, որին չի պատրաստվում մասնակցել Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Ալեսանդրո Ալչատոն:

Նշվում է, որ մրցանակը բաժին կհասնի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, երկրորդ տեղում Ռոնալդուն է, իսկ եռյակը եզրափակում է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը:

Պորտուգալացի ֆուտբոլիստը չի ցանկանում երկրորդը լինել և նույն պատճառով ներկա չէր գտնվել նաև ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը: «Marca»-ն գրում է, որ նման պահվածքով Ռոնալդուն արհամարում է ֆուտբոլային աշխարհին և չի հարգում իր խաղընկերներին, իսկ մշտապես լինել առաջին տեղում` դա պարզապես անհնար է:

 

Աղբյուրը ՝ Panarama.am SPORT

Comments (0)
Add Comment