Լոնդոնի բնակիչները կզրկվեն Մեգան Մարկլի և արքայազն Հարիի առաջնեկին տեսնելուց, քանի որ լուրեր են շրջանառվում, որ փոքրիկը լույս աշխարհ է գալու տնային պայմաններում:
Հավնաբար նա կծնվի Վինձորի ամրոցի` Ֆրոգմոր հաուսում: Ըստ տեղեկությունների` Մեգան Մարկլը պատրաստվում է տանը ծննդաբերել: Եթե վերջինս նման տարբերակ ընտրի, ապա կրկին կխախտի իր ամուսնու ընտանիքի կանոնները:
Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի Երեք երեխաները, ինչպես Հարրին ծնվել են Լոնդոնի Սբ. Մարիա հիվանդանոցում: Քեմբրիջի դքսուհին, ինչպես արքայադուստր Դիանան, նորածնի հետ մի քանի ժամ հետո դուրս են գալիս փողոց, որպեսզի բրիտանացիները կարողանան տեսնել և ողջունել արքայական ընտանիքի նոր անդամին, և լուսանկարիչները կարողան լուսանկարել նրան:
Նշվում է, որ Դորիա Ռագլանդը՝ Մեգան Մարկլի մայր, հավանաբար, աջակցելու է դստեր` տանը ծննդաբերելու որոշումը:
Աղբյուրը ՝Life Panarama.am