Հյուսիսային պողոտայում Սուրբ ծննդյան տոնավաճառն իր դռները կբացի դեկտեմբերի 6-ին

Հյուսիսային պողոտայում Սուրբ ծննդյան տոնավաճառն այս տարի իր դռները կբացի դեկտեմբերի 6-ին: Սուրբ ծննդյան տոնավաճառը կազմակերպվում է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Սուրբ ծննդյան տոնավաճառի կազմակերպիչ Պիեր Բաղդադյանը, տոնավաճառը այցելուների համար բաց կլինի դեկտեմբերի 6-ից, սակայն պաշտոնական բացումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին: Բացմանը ներկա է լինելու աշխարհի ամենաբարձր գագաթներ նվաճած հայազգի լեռնագնաց Արա Խաչատուրյանը, ով այս տարի Ֆրանսիայի Մարսել քաղաքից վազքով հասել է Երեւան: Դեկտեմբերի 8-ին նախատեսված է տոնական համերգ, կլինի երգի պրեմիերա:

Comments (0)
Add Comment