Պատմությունը քիչ հանցագործներ չի ճանաչել, սակայն այդ ասպարեզում իսկական չարագործներ շատ քիչ են հանդիպել: XX դարի ամենադաժան և սառնարյուն մարդասպաններից մեկը եղել է Պաբլո Էմիլիո Էսկոբար Գավիրիան՝ կոլումբիական կոկայինային կայսրության տիրակալը, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Հանցագործը շատ աղքատ ընտանիքից էր:
Փորձագետների կարծիքով՝ Էսկոբարի խղճին մոտ 10,000 կործանված կյանքեր են, սակայն ամենադաժան ահաբեկչություններից մեկն ինքնաթիռի պայթյունն է, որի հետևանքով զոհվել է 150 հոգի:
Պաբլո Էսկոբարը, ի պատասխան կոլումբիական իշխանությունների՝ իր դեմ ուղղված քայլերին, զանգվածային ահաբեկչություններ և սպանություններ էր կազմակերպում: Մասնավորապես, 1993 թվականին մարդաշատ վայրում պայթյուն է կազմակերպվել, որի հետևանքով ավելի քան 20 մարդ սպանվել է, և ծանր վիրավորվել է մոտ 70-ը: Նարկոբարոնի ունեցվածքի մի մասի բռնագրավումից հետո նա իշխանության ներկայացուցիչների զանգվածային սպանություններ է նախաձեռնել. վարձու մարդասպանների կողմից օրական տասնյակ մարդիկ էին սպանվում:
Չնայած սարսռեցուցիչ դաժանությանը՝ Պաբլո Էսկոբարը շատ է սիրել իր երեխաներին՝ Խուանին և Մանուելային: Հայտնի է հետաքրքիր դեպք. տեղական իշխանություններից հերթական փախուստի և թաքնվելու ժամանակ կոկայինի արքան երեխաների հետ գիշերել է սարերում՝ լքյալ ֆերմայում: Եղանակը չափազանց ցուրտ էր: Մեկ գիշերվա մեջ, որպեսզի տաքացնի երեխաներին, Պաբլո Էսկոբարը 2,000,000 դոլար առձեռն գումար է վառել:
Աղբյուրը ՝ Life Panarama.am