Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ։
«Նախորդ օրը «Կենտրոն» հեռուստատեսության «Էպիկենտրոն» լրատվական թողարկման ընթացքում հայտարարվեց, որ ինչ որ բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա մարզիկներին ուղարկել է ուսումնամարզական հավաքի Ռոստով քաղաք, որտեղ պետք է նաեւ մրցաշար տեղի ունենա հայ, ռուս և ուկրաինացի բռնցքամարտիկների միջև, իսկ մրցաշարից հետո նրանք պետք է մասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերի:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի ոչ մի մարզիկ և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ոչ մի մարզիչ չի մեկնել որևէ հավաքի և ուկրաինական կողմի արձագանքն էլ փաստում է այն մասին, որ ուկրաինական կողմն էլ չի մեկնել որևէ հավաքի Ռուսաստանի տարածք: Նրանք բավականին անհանգստացած էին նման ապատեղեկատվությամբ:
Կոչ ենք անում «Կենտրոն» հեռուստաընկերությանը ստահոդ լուրեր չտարածել և երկրի հեղինակության հետ չխաղալ: Նման ձևակերպումները կարող են ունենալ սկանդալային հետևանքներ:
Հավելենք նաեւ, որ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից բացի այլ կազմակերպություն իրավունք չունի Հայաստանը ներկայացնել օլիմպիական վարկանիշային մրցաշարարերում»:
Աղբյուրը ՝ VNEWS