Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Մոնակոյի» նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆը կարծում է, որ ֆրանսիական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Թիերի Անրիին ի զորու է անդունդից հանել «Մոնակոն»: Անրին ակումբը գլխավորել է մոտ 2 ամիս առաջ:
«Վստահ եմ, որ նա մինչև վերջ պայքարելու է: Ես «Մոնակոյում» անցկացրել եմ 4 մրցաշրջան, թիմին ու կազմին լավ ծանոթ եմ: Հիմա ակումբը կենտրոնացած է երիտասարդ ֆուտբոլիստների վրա: Նրանք պետք է աճ գրանցեն: Ուստի արդյունքը կտեսնենք միայն մի քանի տարի հետո: Այս պահին Անրին վնասվածք ունեցող 15 ֆուտբոլիստ ունի, որոնք չեն կարողանա խաղադաշտ դուրս գալ մոտ 1 ամիս»,-ասել է Ջորկաեֆը:
Նշենք, որ այս պահին «Մոնակոն» Ֆրանսիայի առաջնությունում ընդամենը 10 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է, իսկ Չեմպիոնների լիգայում ակումբը չկարողացահ հաղթահարել խմբային փուլի արգելքը: