2019 թվականը Ոսկեգույն խոզի տարի է, և դիզայներներն իրենց նոր մտահղացումները հենց ոսկեգույնի երանգների շուրջ են պատկերացնում:Նրանք խորհուրդ են տալիս ամանորին ու ընդհանրապես՝ 2019 թվականի ամբողջ ընթացքում, վառ գույների զգեստներ կրել:
Ոսկեգույն խոզի տարում ամենանորաձևը դեղինն է լինելու, սակայն շագանակագույնը, պղնձագույնը, դարչնագույնը, կանաչը նույնպես նորաձև են լինելու: Դիզայներները խորհուրդ են տալիս նաև համադրել այս գույները:
Ամբողջ տարվա ընթացքում հաջողակ լինելու համար ամանորյա գիշերը պետք է ոսկեգույն կամ դրան մոտ գույնի զգեստով նշել, ընտրել այնպիսի զգեստ, որը առավելագույնս կընդգծի կազմվածքը:
Աղբյուրը ՝ Life Panarama.am