UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը խոսել է թեթև քաշային կարգում բացարձակ չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հաջորդ հնարավոր մենամարտի մասին:
«Խաբիբի և Կոնորի միջև տեղի ունեցած մենամարտը բազում ռեկորդներ գրանցեց: Դա ֆանտաստիկ էր: Խաբիբն այդ օրը հաղթեց և նա կարող է մտածել այլ մրցակիցների մասին:
Դեռ չիգիտեմ, կկայանա արդյոք Կոնորի դեմ ռևանշը: Պետք է սպասենք Նևադայի սպորտային կոմիտեի որոշմանը: Դեռ ոչինչ պլանավորած չէ»,- ասել է UFC-ի նախագահը:
Աղբյուրը ՝Panarama.am SPORT