Sony Pictures կինոընկերությունը մտադիր Է անիմացիոն ֆիլմ նկարահանել Սարդ-կնոջ մասին: Ինչպես հայտնել Է Deadline Hollywood պորտալը, կինոնկարը նվիրվելու Է երեք սերնդի կանանց, որոնք օժտված են գերուժերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պորտալի տեղեկատվության համաձայն, այդ հերոսներից մեկը կարող Է դառնալ Գվեն Սթեյսին կամ Գվեն-Սարդը՝ գործող անձ Marvel-ի աշխարհից: Ֆիլմի սցենարը կգրի Բեք Սմիթը, որպես պրոդյուսեր հանդես կգա Էմի Պասկալը:
Ինչպես սպասվում Է, կինոնկարին կմասնակցեն Ավի Արադը, Ֆիլ Լորդը, Քրիստոֆեր Միլլերը եւ Քրիստինա Սթեյնբերգը: Սարդ-մարդը (իսկական անունը՝ Փիթեր Փարքեր) կոմիքսների հեղինակ Սթեն Լիի կողմից ստեղծված հերոսներից Է:
Գերհերոսի արկածներն ընկել են մի քանի ֆիլմերի հիմքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալություն