«Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ»-ի ստեղծող Ստիվեն Հիլենբերգը մահացել է 57 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է Nickelodeon հեռուստատեսային ցանցը։
Ըստ տեղեկությունների, Հիլենբերգը մահացել է նոյեմբերի 26-ին, որի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 27-ին։ Մահվան պատճառը եղել է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, որը հայտնի է նաև Լուի Գերինգի հիվանդություն։ Հիվանդությունն առաջացնում է կամային շարժումները կառավարող նեյրոնների մահ։ Այս ամենի պատճառով դիտվում են խոսելու, կուլ տալու, շնչառության ակտերում դժվարություններ։
Հիլենբերգը Հարավային Կոռոլինայում ծովային կենսաբանության ուսուցիչ էր, երբ սկսեց ստեղծել ծովային արարածներ՝ որպես ուսուցման գործիքներ։
«Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ»-ի առաջին դրվագը ԱՄՆ հեռուստատեսությամբ ցուցադրվել է 1999թ.-ի մայիսին։
Աղբյուրը ՝Life Panarama.am