Սթիվի Ուանդերը համերգ կտա հաջակցություն Կալիֆոռնիայում հրդեհներից տուժածների

Ամերիկացի նշանավոր երաժիշտ Սթիվի Ուանդերը դեկտեմբերի 9-ին բարեգործական համերգ կտա Կալիֆոռնիայում հրդեհներից տուժածների համար միջոցներ հավաքելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:

 

Երաժիշտը մամուլի ասուլիսում պատմել Է, որ The Stevie Wonder Song Party: A Celebration of Life, Love & Music շոուից ստացվելիք միջոցները կփոխանցվեն նրանց, ովքեր անօթեւան ու անօգնական են մնացել տարերքի մոլեգնման պատճառով: Երգչի խոսքով՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք համերգը առանձնահատուկ Է լինելու:

Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով, որոնք ամենաավերիչն են դարձել նահանգի պատմության մեջ, մահացել Է առնվազն 88 մարդ: Մոտավորապես 200 հոգի անհայտ կորած են համարվում:

Comments (0)
Add Comment