Յուրա Մովսիսյանը մնաց առանց ակումբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյան հեռացել է  «Չիկագո Ֆայրից»: Ակումբը 31-ամյա ֆուտբոլիստի հետ խզել է պայմանագիրը: Այս մասին հայտնում է ՄԼՍ-ը ներկայացնող ամերիկյան թիմի մամուլի ծառայությունը:

 

Մովսիսյանն այս տարվա սեպտեմբերին էր միացել «Չիկագո Ֆայրին», որի կազմում մասնակցել էր ընդամենը 4 հանդիպման: Ակումբը Մովսիսյանից բացի խզել է պայմանագրերը ևս 6 ֆուտբոլիստի հետ:

Comments (0)
Add Comment