Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը դեկտեմբերի 14-ին MMA-ում երկրորդ մենամարտը կանցկացնի: 29-ամյա մարզիկը կմասնակցի Ռուսաստանի Սամարա քաղաքում կայանալիք «Битва на Волге» մրցաշարին: Մրցակցի վերաբերյալ տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը MMA-ում նորամուտը նշել էր այս տարվա մայիսին՝ Ռոստովում կայացած մրցաշարում հաղթելով Իրանի ներկայացուցիչ Ալի Յուսեֆիին:
Աղբյուրը ՝ Panarama.am.SPORT