Ձմեռ­ 2019-ի ամենանորաձև գույները

Դիզայներները հուշում են, թե որ գույներն են ամենանորաձևը՝ այս ձմռանը: Նրանք խորհուրդ են տալիս ձանձրացնող սևի ու մոխրագույնի փոխարեն վառ գույներ ընտրել, օրինակ՝ կապույտը, որը կարելի է համարդել նարնջագույնի կամ կաթնագույնի հետ:

 

Ուլտրամանուշակագույնը նույնպես մոդայիկ է այս ձմռանը: Այս գույնը ստեղծագործ    մտքի տեր մարդիկ են նախընտրում: Այն համադրելի է մուգ կարմիրի, աղյուսի գույնի ու սևի հետ:

Դարչնագույնը իր դիրքերը չի զիջում: Դիզայներներն ընգծում են, որ այս գույնն ունիվերսալ է և հեշտ է համադրվում տարբեր այլ երանգների հետ:

Դեղինը կընդգծի ձեր յուրահատուկ ոճը՝ մանավանդ, եթե կոնտրաստ ստանաք՝ դեղինը համադրելով, օրինակ, կապույտի հետ:

Աղբյուրը ՝ Life Panarama.am

Comments (0)
Add Comment