«Վարագույրը բացվում է, հանդիսատեսը ճչում, լսվում են հարվածայինների ձայները եւ, ահա, հայտնվում է նա՝ անկրկնելի կերպարանքով եւ հագուստով»,- այսպես է Washington Post-ը նկարագրում Շերի (Շերիլին Սարգսյանի) Լաս Վեգասում վերջին համերգի բացումը:
Պարբերականը գրում է, որ «այս վերջին նրա համերգը կհիշվի ոչ միայն անզուգական կատարմամբ, վառ- ոսկեգույն բեմական տեսքով և նարնջագույն թագով, որը փայլում էր Շերի մազերի մեջ. սա տարիքի հանդեպ գեղեցկության և հաջողության հաղթանակն էր»:
«Այո, նա 72 տարեկան է ու նա սրտանց կիսվում է հանդիսատեսի հետ կյանքի բոլոր կարեւոր իրադարձություններով, պատմում նրա կյանքում կարեւոր դեր խաղացած մարդկանց մասին: Մենք չենք կարող հատուկ չշեշտել Շերի հայկական արմատների հանգամանքը, — գրում է Washington Post թերթի լրագրող Խենկ Սթուվերը.- Հենց հայկական արմատների պատճառով էր Շերը դեռ փոքրուց տարբերվում այլ, ավելի շեկ երեխաներից և հենց հայկական արմատներն են սովորեցրել նրան ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, լինել ավելի հանդուրժող: Երգչուհին համոզված է նաեւ, որ խառը ամուսնություններից ծնված երեխաները միշտ ավելի բաց են ու տոլերանտ..
Աղբյուրը ՝ News.am