ԱՄՆ-ում ներկայացրել են առաջին Էլեկտրական պիկապը

Լոս Անջելեսի ավտոսալոնում նոյեմբերի 26-ին ներկայացվել Է R1T առաջին Էլեկտրական պիկապը, որը մշակել Է Միչիգանի Rivian ընկերությունը: Այս մասին, իինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Inc հանդեսը:

Լիաշարժաբեր ավտոմոբիլը, որը կարող Է զարգացնել ժամում մինչեւ 201 կիլոմետր արագություն, հանդերձված Է չորս Էլեկտրաշարժիչով՝ ամեն մի անվի համար մեկական: Դրանց միագումար հզորությունը մինչեւ 764 ձիաուժ Է: Պիկապը կարող ժամում մինչեւ 100 կիլոմետր թափառք զարգացնել 3 վայրկյանում: Մեկ լիցքավորմամբ ընթացքի հաշվարկային պաշարը կախված Է մարտկոցի ծավալից, որը ենթադրվում Է տեղակայել՝ 105, 135 կամ 180 կիլովատ-ժամ, եւ հասնում Է 640 կիլոմետրի: Համեմատության համար նշենք, որ Tesla Model 3 Էլեկտրական սեդանը լրիվ «լիցքավորմամբ» հաղթահարում Է շուրջ 500 կիլոմետր:

Մշակողներն իրենք 5,5-մետրանոց R1T-ն անվանում են «Էլեկտրական ատոմոբիլ արկածների համար»: Պիկապը կարող Է փոխադրել մինչեւ 800 կիլոգրամ բեռներ, իսկ դրա սալոնը նախատսված Է հինգ ուղեւորի համար: Սպասվում Է, որ Էլեկտրապիկապի սերիական արտադրությունը կսկսվի 2020 թվականին:

Ընկերությունը մտադիր Է R1T-ն վաճառել սկսած 60 հազար դոլար գնով: Այդ ավտոմեքենաների հավաքումը կիրականացվի Նորմալ քաղաքի (Իլինոյսի նահանգ) գործարանում: Rivian-ը պլանավորում Է թողարկել տարեկան շուրջ 50 հազար Էլեկտրապիկապ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Comments (0)
Add Comment