Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել և հրապարակել է 30-ամյակը չբոլորած ամենաբարձր վարձատրվող հայտնիների իր ամենամյա վարկանիշային ցուցակը։
Ցուցակը գլխավորում է Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 21-ամյա մոդել Քայլի Ջենները. 2017 թվականի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի մեկը նա վաստակել է 166,5 մլն ԱՄՆ դոլար՝ «Kylie Cosmetics»-ի վաճառքից: Նրա ընդհանուր կարողությունը գնահատվում է 900 մլն դոլար, փոխանցում է «rbc.ru»-ը:
Նրան հաջորդում է բրիտանացի 27-ամյա երաժիշտ Էդ Շիրանը. մեկ տարի տևած հյուրախաղերի արդյունքում նա վաստակել է 110 մլն դոլար:
Եռյակում է նաև ՊՍԺ-ի ֆրանսիացի 26-ամյա հարձակվող Նեյմարը՝ 90 մլն դոլար եկամտով:
Բացի սպորտային գործունեությունից, Նեյմարը համագործակցում է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են «Nike»-ը, «Red Bull»-ը և ուրիշն:
Աղբյուրը ՝ Vesti.am