Սլովակիայի «Պրեշովա» ակումբի հոկեյիստ Քրիստիան Լունտերը մահացել է 21 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է Sport.sk-ն:
«Ցավալի նորություն է: Քրիստիանը դեռ մի քանի օր առաջ առողջ էր և խաղում էր, նրան ոչ մի վտանգ չէր սպառնում: Խաղից հետո մնացի երիտասարդներին մարզելու, ապա իմացա այդ չարաբաստիկ նորության մասին»,- պատմել է «Պլեշովայի» գլխավոր մարզիչ Սլավոմիր Շլեբը:
Նա ավելացրել է, որ խաղից առաջ հոկեյիստն իրեն լավ է զգացել, հետո գնացել է տուն և կորցրել գիտակցությունը: Լունտերին հասցրել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Նախնական վարկածով` սրտի կաթվածից: 2018/19 թթ. մրցաշրջանում Լունտերը մասնակցել է 15 հանդիպման և թիմի առաջատարներից էր: