Քարդաշյանն իր ընկերուհիների հետ գնացել էր Լաս Վեգաս՝ Շերի համերգին: Ելույթից հետո երգչուհին միացել էր Քարդաշյանին և միմյանց տեսնելուց հետո նրանք գրկախառնվել են և Շերը սկսել է գովել Քիմին իր հագուստի համար: Քիմը հագնվել էր Շերի կերպարներից մեկի նման և երգչուհին գնահատել է ռեալիթի շոուների աստղի աշխատանքները:
«Ես այս ամենը կարել եմ երեկ՝ երեք տարբեր բաճկոններ իրար հետ համադրելով: Իմ երազանքներից է տեսնել քո զգեստապահարանը»,- նշել է Քարդաշյանը:
Զգեստների թեմայից շեղվելով՝ նրանք անդրադարձել են հայերին և Քիմն ասել է, որ շատ բարձր է գնահատում լեգենդար երգչուհու արածները հայ համայնքի համար: «Ես ցանկանում եմ հետ գնալ Հայաստան»,- ասել է Շերը, և Քիմը համաձայնել է նրան՝ ասելով, որ ինքն էլ է ցանկանում գալ Հայաստան և առաջին իսկ հնարավորության դեպքում կընկերակցի նրան: «Մենք կարող ենք միասին գնալ այնտեղ: Ես շատ եմ ուզում գնալ Հայաստան, ինձ այժմ դա շատ անհրաժեշտ է»,- եզրափակել է Շերլին Սարգսյանը: