Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Քանյե Ուեսթի երկհարկանի ինքնաթիռը

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը գնել է երկհարկանի Boeing 747 ինքնաթիռ։ Ինքնաթիռի նկարներն ինստագրամում հրապարակել է նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը։
Ինչպես հաղորդում է ET Online-ը, ինքնաթիռն ունի մի քանի ննջարաններ, հանգստի սենյակ, ինչպես նաև մարզման սրահ։
Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր հետ ինքնաթիռ է տարել նաև ֆիթնես մարզչին, որպեսզի հնարավորություն ունենա մարզվել նաև ճամփորդությունների ժամանակ։
Քիմը նշել է, որ այսպիսի ինքնաթիռի մասին անգամ չէր լսել։

 

Աղբյուրը ՝ Life Panarama.am
Comments (0)
Add Comment