Ռուսական շոուբիզնեսի աստղերը՝ Պոլինա Գագարինան, Ֆյոդոր Բոնդարչուկը, Իվան Ուրգանտն ու Ալեքսանդր Գուդկովը, հումորային տեսահոլովակ են ներկայացրել, որտեղ ռուս արտիստները հանդես են գալիս լեգենդար Queen խմբի անդամների կերպարներով: Տեսահոլովակը հրապարակվել է Queenի և Ֆրեդի Մերկուրիի մասին պատմող ինքնակենսագրական «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի պրեմիերայից առաջ:
Ֆրեդի Մերկուրիի դերում հանդես է եկել Ֆյոդոր Բոնդարչուկը, իսկ Գագարինան ներկայացել է կիթառահար Բրայան Մեյի կերպարով: Մեյը Queenի ամենահայտնի հիթերի հեղինակն է:
Տեսոհոլովակի կադրերը հրապարակել է Պոլինան՝ սոցցանցի իր էջում: Կարճ ժամանակում հրապարակումը 60 000 ից ավելի հավանումներ է ունեցել: