Ջեքի Չանի դուստրը կնոջ հետ Է ամուսնացել

Ջեքի Չանի դուստրը՝ Էտա Ու Չժոլինն ամուսնացել Է Կանադայի բնակչուհի Էնդի Օթոմի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Instagram-ում երկու աղջիկների արած գրառումները: «Հոնկոնգ ենք վերադարձել որպես կին եւ կին»,-գրել Է Օթոմը իր պոստում:

Զույգն ամուսնացել Է Տորոնտոյում, ինչից հետո ուղեւորվել Է Հոնկոնգ, որտեղ միասեռ ամուսնություներն արգելված են: Այս տարվա մայիսին Էտա Ու Չժոլինը հայտարարել Էր, որ ինքը եւ իր զուգընկերուհին իբր ստիպված են եղել գիշերել կամրջի տակ այն պատճառով, որ իրենց ծնողները չեն ընդունել իրենց սեռական կողմնորոշումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Comments (0)
Add Comment