Նոր Զելանդիայում գրեթե 150 սեւ դելֆիններ են ափ նետվել Ստյուարտ կղզում: Նոյեմբերի 26-ին այս մասին հայտնել է New Zeland ռադիոկայանը։
Երբ Բնության պահպանության դեպարտամենտի աշխատակիցները կաթնասուններին հայտնաբերել են, կենդանիների կեսն արդեն սատկած է եղել: Մնացած դելֆիններին ստիպված թունավորելով սպանել են:
«Դա միշտ էլ ծանր որոշում է, բայց այն բանի հավանականությունը, որ ողջ մնացած դելֆինները կկարողանային օվկիանոս վերադառնալ, չափազանց փոքր էր. վայրը, որտեղ դրանք ափ էին նետվել, մեկուսի է, եւ մենք պատահարի մասին շատ ուշ իմացանք»,- պատմել է դեպարտամենտի աշխատակից Ռեն Լեպենսը:
Նոր Զելանդիայի Բնության պահպանության դեպարտամենտի տվյալներով՝ երկրում տարեկան խոշոր ծովային կենդանիների զանգվածային անկման շուրջ 85 դեպք է արձանագրվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրը ՝ 168.am