Մրգեր, որոնք օգնում են ազատվել փորկապությունից

Փորկապությունն անտանելի անհարմարություն է առաջացնում, ինչը նկատելիորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru կայքը գրում է, որ գոյություն ունեն մրգեր, որոնք կարող են օգնել պայքարելու փորկապության դեմ

1.Կիվի։ Այս միրգը մեծ քանակով մանրաթելեր է պարունակում, ինչի արդյունքում օգնում է լավացնել աղիների աշխատանքը։ Այն պարունակում է ֆերմենտ, որը նպաստում է նյութափոխանակության ընթացքին և իջեցնում գազերի առաջացման հավանականությունը։ Կարող եք ամեն օր քաղցած վիճակում կիվի օգտագործել։ Եթե չեք սիրում կիվիի համը, կարող եք այն համադրել նարնջի հյութի հետ։

2. Սալոր։ Չորացրած կամ թարմ սալորը մանրաթելեր է պարունակում։ Այն թույլ լուծողական ազդեցություն ունի, պաշտպանում է աղիներն ու խթանում հաստ աղու աշխատանքը։

3. Նարինջ։ Նարինջը ևս դասվում է այն մրգերի շարքին, որոնք օգնում են պայքարել փորկապության դեմ։ Այն մեծ քանակով վիտամին C է պարունակում։ Խորհուրդ է տրվում ամեն օր քաղցած վիճակում նարնջի թարմ քամած հյութ խմել։

4. Տանձ։ Տանձն արդյունավետ է և օգտագործվում է աղիների հետ կապված խնդիրների լուծման համար։ Տանձը պեկտին է պարունակում, որը նպաստում է աղիների աշխատանքին և օրգանիզմի մաքրմանը։

5. Թուզ։ Թուզն արդյունավետ միջոց է փորկապության դեմ պայքարում։ Դրա լուծողական հատկությունը հեշտացնում է ավելորդ նյութերի դուրսբերումը։ Այն հեշտությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից և պաշտպանում է որովայնը մի շարք խնդիրներից, այդ թվում՝ այրոցից։

 

6. Հատապտուղներ։ Սրանք բնական հակաօքսիդանտներ են և լավացնում են աղիների անցանելիությունը, նյութափոխանակությունը։ Հատապտուղների շարքում կարելի է առանձնացնել ելակը, մոշը, բալը։

Comments (0)
Add Comment