Մոսկվայում տեղի է ունեցել Մալազիայի թագավոր Մուհամմադ Հինգերորդ Քալանթան Սուլթանի և «Միսս Մոսկվա 2015» տիտղոսին արժանացած գեղեցկուհի Օքսանա Վոեվոդինայի հարսանիքը, այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Նշվում է, որ հարսանեկան արարողությունն անցել է Մոսկվայի Barvikha Concert Hall սրահում: Հայտնի է, որ Մալազիայի թագավորը հանդիսության ժամանակ հանդես է եկել մալազիական ազգային հագուստով, իսկ հարսնացուն կրել է ռուսական տարազի հանդերձանքով:
Հարսանիքի ժամանակ նաև առհասարակ չի մատուցվել ալկոհոլ՝ մահմեդականների շրջանում ընդունված չլինելու պատճառով: