Մեգան Մարքլի մայրն ապրելու է դստեր և արքայազն Հարրիի հետ

Շուտով Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին տեղափոխվելու են նոր առանձնատուն: Նրանց հետ է ապրելու նաև Մեգան Մարքլի մայրը՝ 62-ամյա Դորիա Ռագլանդը:

Դորիան վերջերս Լոս­Անջելեսից Լոնդոն է տեղափոխվել՝ դստերը մոտ լինելու համար, իսկ առաջիկայում ապրելու է նրա հետ և հոգ է տանելու Մեգանի ու Հարրի ապագա երեխայի մասին: Ծնողներն իրենք են որոշել ապագա փոքրիկի դաստիարակությունը Դորիային  վստահել:

Առանձնատունը, ուր տեղափոխվելու են Մեգանն ու Հարրին, բավականին մեծ է և 10 ննջասենյակ ունի: Դորիա Ռագլանդին տանն առանձին հատված են տրամադրելու, որ նա իրեն հարմարավետ զգա:

 

Աղբյուրը ՝ Life Panarama.am

Comments (0)
Add Comment