«Դոմ 2» հեռուստանախագծի հայ մասնակից Իոսիֆ Օգանեսյանին ծեծել են շոուի ժամանակ

«Дом-2» սկանդալային շոուն շարունակում է ոչ միայն գոյություն ունենալ, այլեւ ծաղկում է ռուսական հեռուստատեսությունում։ Շոուի ընթացքում հերթական կոնֆլիկտն է գրանցվել, որի ընթացքում հարվածներ են հասցրել Իոսիֆ Օգանեսյանին։

Ռեալիթի շոուի մասնակիցները միասին ընթրիք են պատրաստել, երբ Զախար Սալենկոյի եւ հայազգի Իոսիֆի ընկերուհու միջեւ տուրուդմփոց է սկսվել։ Զայրույթի պահին աղջիկը  Զախար Սալենկոյին հիմա է անվանել, ով, ի պատասպան, Սաշային դատարկախոս է անվանել։ Դա հունից հանել է Իոսիֆին, ով խառնվել է կռվին։ Նա Զախարին խնդրել է հետեւլ խոսքերին եւ հարվածել նրա ուսին։ Դա հունից հանել է Սալենկոյին, արդյունքում քաշքշուկ է սկսվել։

Սաշան փորձել է օգնության հասնել սիրելիին, անքաղաքավարի կերպով հրել է Իոսիֆին եւ ապտակել Զախարին։ Նրանց հաջողվել է հեռացնել միմյանցից, սակայն վեճը բավական երկար շարունակվել է։

Աղբյուրը ՝ News.am

 

Comments (0)
Add Comment