90-ականների ճանաչված երգիչ, երաժիշտ Վահե Դավթյանի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ է հայտնաբերվել, որի բուժման համար GoFundMe կայքում հայտարարություն է տեղադրվել: Մասնավորապես, նշվում է, որ 44-ամյա երգիչը որովայնի ցավով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ ախտորոշվել է քաղցկեղ:
Բժիշկների խումբը սպասում է եւս մի քանի թեստերի արդյունքներին, որպեսզի որոշի առավել արդյունավետ բուժման ծրագիրը: Ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա Գերմանիայում:
Բուժման ծրագիրը ներառում է քիմիաթերապիա եւ վիրաբուժական միջամտության: Բուժման ծախսը գնահատվում է շուրջ 50 հազար դոլար:
«Վահեի ընտանիքը անցնում է ծայրահեղ դժվար ժամանակներ: Սա սարսափելի նորություն էր, որը կտրուկ փոխեց իր կյանքը: Նույնիսկ ամենափոքր ավանդը ընտանիքի համար հսկայական աջակցություն է: Նա երկու երեխաների հայր է. ունի 11 տարեկան որդի եւ 8 տարեկան դուստր: Վահեն հոգատար որդի է, հրաշալի եղբայր, անհավատալի հայր, սիրող ամուսին, հումորի զարմանահրաշ զգացողություն ունեցող սիրելի ընկեր եւ մեծ սիրտ ունեցող խոնարհ մարդ, որը միշտ պատրաստ է օգնել ուրիշներին: Նա տաղանդավոր երաժիշտ եւ բանաստեղծ է», — նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Վահե Դավթյանին շատերը հիշում են նրա «Ճոճանակ», «Գնա», «Անուրջներ» Ավելի ուշ նա աշխատանքի էր անցել հարկային մարմիններում: