77 տարեկանում մահացել է հայտնի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին։ Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն։
Ինչպես հայտնում է La Repubblica-ն, նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո։
Նրա ամենահայտնի ֆիլմերից է մեծ աղմուկ հանած «Վերջին տանգոն Փարիզում», որտեղ նկարահանվել էին Մառլոն Բրանդոն և Մարիա Շնայդերը։
1987 թվականին նա նկարահանել է «Վերջին կայսրը» կինոնկարը, որը արժանացել է «Օսկար» մրցանակի` որպես տարվա լավագույն ֆիլմ:
2003 թվականին էկրան է բարձրացել «Երազողները» կինոնկարը:
Աղբյուրը ՝ Life Panarama.am