Գինին ամենատարածված ու սիրված ոգելից խմիչքներից է, սակայն քչերը գիտեն, որ այն նաև շատ օգտակար է առողջության համար:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 անչափ հետաքրքիր փաստ գինու մասին, որոնք քչերին են հայտնի:
1. Գինին պահպանում է երիտասարդությունը
Գինին պարունակում է մի օգտակար նյութ՝ ռեսվերատրոլ, որը պաշտպանում է մաշկը կնճիռներից և դանդաղեցնում է ծերացման գործընթացները:
2. Կանխարգելում է քաղցկեղը
Բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գինին օգնում է նվազեցնել հաստ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
3. Նվազեցնում է դեպրեսիայի առաջացման հավանականությունը
Շաբաթական 2-7 բաժակ գինի խմելու դեպքում կարելի է զգալիորեն նվազեցնել դեպրեսիայի առաջացման հավանականությունը և պահպանել հոգեկան առողջությունը:
4. Պահպանում է սրտամկանի առողջությունը
Գիտնականները վաղուց ապացուցել են, որ գինին օգնում է նաև պահպանել սրտամկանի առողջությունը:
5. Պահպանում է հիշողությունը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական ընդամենը մեկ բաժակ գինի խմելը կօգնի բարելավել հիշողությունը, ինչպես նաև նվազեցնել հետագայում ծերունական մարազմի առաջացման հավանականությունը:
6. Նպաստում է երկարակեցությանը
Ֆինն գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ գինին 34%-ով նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը:
Նյութի աղբյուրը՝ anews.com