Անտուան Գրիզմանը, Կրիշտիանու Ռոնալդուն և Կիլիան Մբապեն այն 3 խաղացողներ են, որոնք 2018 թվականի Դուբայի Globe Soccer Awards-ի արարողության ժամանակ կհավակնեն լավագույն խաղացողի մրցանակին:
Հաղթողի անունը պարզ կդառնա 2019 թվականի հունվարի 3-ին:
Globe Soccer-ի գլխավոր գործադիր տնօրենն այդ մասին հատուկ հայտարարությամբ է հադես եկել.
«Globe Soccer Awards-ի 10-րդ տարեդարձն առանձնահատուկ կարևորություն ունի: Մենք ուրախ ենք հայտնել, որ Կրիշտիանու Ռոնալդուն, Կիլիան Մբապեն և Անտուան Գրիզմանը նոմինացվել են որպես մեր մրցանակի հավակնորդներ «լավագույն խաղացող» անվանակարգում»:
«Յուվենտուսի» հարձակվողը անցյալ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» հետ միասին նվաճել էր Չեմպիոնների լիգան: Պորտուգալացին Globe Soccer Awards-ի քառակի դափնեկիր է և 8 անգամ հայտնվել է մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում:
Աղբյուրը ՝ VNEWS