Ձեր մտքով սա նույնիսկ չի էլ անցել
Նրանից, թե որքան գրագետ կսկսենք մեր առավոտը, կախված է ոչ միայն մեր աշխատունակությունը ամբողջ օրվա ընթացքում, այլ նաև ինքնազգացողությունը: Այսպիսով, որպիսի վերջնականապես արթնանանք, մենք միացնում ենք սիրելի երաժշտությունը, լոգանք ենք ընդունում և սուրճ ենք ըմպում: Սակայն արդյո՞ք սա բավական է նրա համար, որ մեր արթնանալը օրգանիզմի համար առավել օգտակար դառնա:
Քաղցած ժամանակ գոլ ջրի օգտակարությունը
Բժիշկները և դիետոլոգները խորհուրդ են տալիս առավոտը սկսել ոչ թե բուրավետ սուրճից, այլ գոլ ջուր ըմպելուց: Հաջորդիվ կխոսենք, թե դա ինչ օգուտ և առողջացում կտա ձեզ:
Գոլ ջուրը աղիների համար
Գոլ ջրի ընդամենը մեկ բաժակը «միացնում է» աղիները՝ պատրաստելով դրանք սնունդի ընդունմանը: Բացի այդ, գոլ ջուրը լվանում է աղիների պատերը՝ վերացնելով տոքսինները:
Գոլ ջուրը փորկապության դեմ
Եթե ձեզ անհանգստացնում է հաճախակի փորկապությունը, այդ խնդիրը նույնպես կարելի է լուծել գոլ ջրի օգնությամբ: Գոլ ջուրը լուծում է պնդացած ճարպերը, որոնք կուտակվում են աղիների պատերին:
Գոլ ջուրը նիհարելու համար
Ապացուցված է, որ ամեն օր 200-400 մլ գոլ ջրի օգտագործումը առավոտյան՝ քաղցած ժամանակ, բարձրացնում է մարմնի ջերմությունը՝ դրանով էլ արագացնելով նյութափոխանակությունը 30%-ով: Արդյունքում օրգանիզմը սկսում է ավելի շատ կալորիա այրել:
Գոլ ջուրը ցավի դեմ
Գոլ ըմպելիքը թուլացնում է մկանները, թույլ է տալիս ազատվել նաև գլխացավից:
Գոլ ջուրը մաշկի համար
Գոլ ջուրը թույլ է տալիս ազատվել մաշկի վրայի ցանից, բորբոքումներից, որոնք հիմնականում առաջացել են տոքսինների ազդեցությունից: Ջրի օգտագործումը ոչ միայն դուրս կբերի տոքսինները, այլ նաև մաշկին կպարգևի մաքրություն, թարմություն, կերիտասարդացնի և կնվազեցնի ծերության արտահայտումները:
Գոլ ջուրը միզասեռական համակարգի համար
Ջուրը նպաստում է միզամուղմանը, ինչը արդիական է նրանց համար, ովքեր գանգատվում են այտուցումներից: Ընդ որում երիկամները չեն ծանրաբեռնվում:
Գոլ ջուրը նյարդային համակարգի համար
Արյան մաքրվելը և շրջանառման արագացումը, նաև վնասակար նյութերի և ենթամաշկային ճարպերի քայքայումը դրականորեն են ազդում նյարդային համակարգի վրա, ինչի շնորհիվ վերանում է անհանգստությունը և հուզական անկայունությունը:
Բացի այդ, գոլ ջուրը կարգավորում է քունը և առավոտյան կենսունակության զգացում է պարգևում, սակայն այդպիսի արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում ջուրը խմել քնից մեկ ժամ առաջ, բայց սնունդի վերջին ընդունելուց առնվազն 2 ժամ անց:
Նաև նշենք, որ քնելուց առաջ գոլ ջրի օգտագործումը նպաստում է ինսուլտի կանխելուն, քանի որ ջրիկացնում է արյունը:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո