Բաղադրիչներ
- Մաղած ալյուր – 1 բաժակ
- Թթվասեր – 1 բաժակ
- Կարագ – 200 գ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Ձու – 2 հատ
- Վանիլին – 1 տուփ
- Փխրեցուցիչ – 1 տուփ
- Մանդարին – 4-5 հատ
- Սև շոկոլադ – կես սալիկ
- Ընկույզ – 3 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Կարագը հալեցնել միկրոալիքային վարառանում:
- Ավելացնել շաքարավազ և հարել:
- Ավելացնել ձու, վանիլին, թթվասեր, ալյուր:
- Մանդարինը շերտատել:
- Մանր աղալ շոկոլադը և ընկույզը:
- Ավելացնել խմորին և խառնել:
- Շերտատած մանդարինը շարել պերգամենտով պատված և յուղած կաղապարի մեջ:
- Զանգվածը լցնել մանդարինի վրա:
- Թխել 180 աստիճան ջեռոցում 45-60 րոպե:
Աղբյուրը ՝ 3 MILION Magazine