Հոկտեմբերի 6-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն։ Սոս Պետրոսյանի 70-ամյա հոբելյանի հատուկ հյուրերն էին «Արագ փոխակերպման» վարպետներ, Գինեսի ռեկորդակիրներ, բազմաթիվ մրցանակների դափնեկիրներ Սոս և Վիկտորյա Պետրոսյանները: Վերջիններիս հետ ելույթ ունեցան նաև հոբելյարի թոռները։ Միջոցառմանը ներկա էին պատվավոր հյուրեր: Սոս Պետրոսյանն արժանացավ բազմաթիվ գովասանագրերի, անվանական նվերների, մեդալների և ոչ միայն: Երեկոն վարել է հեռուստահաղորդավարուհի Դինա Ակոպովնան, իսկ երեկոն տեսանկարահանելու բացառիկ իրավունքը վերապահված էր «Public.am»-ին: Սոս Պետրոսյանի հոբելյանական երեկոյի տեսանյութը ՝ «Public»-ի եթերում: