35-ամյա ռեպեր Տիմատին դարձել է AliExpress ինտերնետ խանութի գովազդային արշավի գլխավոր հերոսը:
Ըստ սյուժեի` նա սկզբում ռեպ է կարդում թանկարժեք մեքենաների և մոդելների ֆոնին: Այդ ժամանակ գալիս է AliExpress ներկայացուցիչը և տեղեկացնում, որ նման ձևաչափը նրանց համար հարմար չէ;
«Ի՞նչ մեքենաներ: Ի՞նչ գումարներ: Տիմուր, դուք հասկանում ենք, որ մեզ մոտ էժան ապրանքների գովազդ է: Իսկ ձեզ մոտ ամեն ինչ թանկ է, հարուստ է»,-նշել է վերջինս:
Դրանից հետո Տիմատին շանսոն երգիչ է դառնում, իսկ հետո ճապոնական փոփ երգիչ, իսկ հետո ռոքեր:
Չնայած տեսանյութի վերջում ապրանքանիշի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնում արվեստագետին շոուի համար, նա խնդրում է օգնականին շտապ գտնել Ֆիլիպ Կիրկորովի հեռախոսը:
Հաշվի առնելով, որ Ֆիլիպը և Տիմատին վերջերս հրապարակել են համատեղ «Цвет настроения черный» տեսանյութը, կարելի է ենթադրել, որ շուտով AliExpress-ի գովազդում նաև Կիրկորովին կտեսնենք:
Աղբյուրը ՝ Life Panarama.am