«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ձեռք բերել երեք ֆուտբոլիստի: Յուրահատուկի ուշադրությունը գրավել են «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը, «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին և «Չելսիի» պաշտպան Գարի Կեյհիլը:
«Transfermarket»-ը 32-ամյա Գոդինին գնահատում է 30 մլն եվրո, 22-ամյա Պելեգրինիին` 28 մլն, 32-ամյա Կեյհիլին` 10 մլն: Ընթացիկ մրցաշրւանում Գոդինն «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է 15 հանդիպման` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Պելեգրինին «Ռոմայի» կազմում խաղադաշտ է դուրս եկել 13 անգամ` դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Կեյհիլը «Չելսիում» մասնակցել է 6 հանդիպման:
Աղբյուրը ՝ Panarama.am SPORT