ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը կփորձի ձեզ մեղադրել ինչ-որ բանում, որի համար դուք մեղավոր չեք: Փորձեք նրան ապացուցել, որ նա սխալ է: Եթե դա ձեզ չհաջողվի, պարզապես, համաձայնվեք նրա հետ:

ՑԼԵՐ

Այսօրն անցկացրեք ձեր սիրելիի հետ` ծառի տակ` թռչունների ձայների ներքո: Եթե ցանկություն կամ հնարավորություն չկա ժամանակն անցկացնել բնության գրկում, ապա, գոնե, աշխատեք ցանկացած տեղ միասին լինել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակներն այսօր ցանկություն կունենան իրենց գումարը ծախսել ընտանիքի անդամների վրա: Եթե դուք երեխաներ ունեք, նրանց բախտը, հատկապես, կբերի: Դուք այսօր նրանց նվերներով կպատեք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր խեցգետինները տարատեսակ էմոցիաներ կունենան, ինչի պատճառով կցանկանան բարձր բղավել: Սակայն փորձեք զսպել ձեզ եւ ձեր առաջ մեղավորներին, պարզապես, հանգիստ ձեւով բացատրել, որ իրենք սխալ են այս կամ այն հարցում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր շատ բարենպաստ օր է ընտանեկան խնջույքներին մասնակցելու համար: Եթե ունեք երկրորդ կես, մասնակցեք նրա ընտանիքի կազմակերպած խնջույքին, սակայն աշխատեք զսպել ձեզ եւ չհամբուրվել բոլորի աչքի առաջ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կունենաք խելահեղ մտքեր, որոնք կարող եք օգտագործել ձեր եւ ձեր հարազատների կյանքում առկա խնդիրների լուծման համար: Ձեր խորհուրդները հաճելիորեն կզարմացնեն ձեր սիրելիին եւ մտերիմներին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Եթե ձեզ հետաքրքիր է շփվել որեւէ կոնկրետ անձնավորության հետ, դա դեռ չի նշանակում, որ պետք է հարաբերությունները տանել մեկ այլ փուլ: Հիշեք, որ պետք չէ ցանկացած զրուցակցի մեջ տեսնել պոտենցիալ երկրորդ կես:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր շատ հարմար օր է, որպեսզի ձեր սիրելիի հետ կիսվեք ձեր հետաքրքրություններով: Հավանականությունը մեծ է, որ այսօր նա կկիսի ձեր նախասիրությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր հրաշալի օր է ծանոթություններ հաստատելու համար: Դրանք որեւէ լուրջ փոփոխություն չեն մտցնի ձեր անձնական կյանքում, սակայն նոր մարդկանց հետ շփումը կօգնի, որ ցրվեք եւ բարձր պահեք տրամադրությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դուք կբացահայտեք, որ ձեր սիրելին նման է որեւէ կենդանու: Գտեք նրա համար այդ կենդանու պատկերով թալիսման եւ նվիրեք դա նրան:

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե այսօր ձեզ վատ զգաք, հոգնած կամ տխուր, մի շտապեք ընդունել ինչ-որ դեղորայք, այլ զանգահարեք ձեր սիրելիին եւ մի փոքր ժամանակ անցկացրեք նրա հետ: Կտեսնեք, թե ինչպիսի արագությամբ կապաքինվեք:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք կանհանգստանաք ձեր սիրելիին հուզող խնդիիրների համար: Սակայն դրանք լուրջ չեն: Փորձեք չկենտրոնանալ դրանց վրա:

Աղբյուրը ՝ News.am

Comments (0)
Add Comment